Լյայսան Ուտյաշեւայի արկածները՝ Փարիզից (վիդեո)

20:09   29 փետրվարի, 2020

Հաղորդավարուհուն առաջին անգամ հրավիրել են Փարիզի Saint Laurent բարձրակարգ նորաձեւության տուն։ Պավել Վոլյայի կինը ընդունել է հրավերը եւ մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք։  Հաջորդ օրը նա տրամադրել է իրեն եւ նկարահանել այն տեսանյութը։

Առավոտյան մարմնամարզուհին մարզանք է արել։ Դրանից հետո ճաշել է ռեստորանում, որտեղ նրան շատ է ուր եկել բանջարեղենային ապուրը։  Ցերեկը աստղային մայրիկը շրջել է քաղաքում։ Իսկ երեկոյան Ուտյաշեւան այցելել է փարիզյան հանրահայտ Crazy horse կաբարեն։

«Չէի կարող շրջանցել այս շոուն։ Գեղեցիկ աղջիկներ, լույսով խաղ, շատ էրոտիկ ... շատ», - գնահատել է Լյայսանը։

Մեկնաբանություններում երկրպագուները ուշադրություն են դարձրել, որ հեռուստաաստղը կտրել է մազերը։  Հետեւորդները նշել են, որ նոր սանրվածքը նրան ոճ ու նրբություն է հաղորդում։

Աղբյուրը՝ 5канал

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE