Լուսինե Թովմասյանի եւ որդու քնքուշ լուսանկարը

21:39   29 փետրվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի  է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, Լուսինեն որդու՝ փոքրիկ Ալեքի հետ է։ Նա առանց շպարի է, կրում է մոխրագույն զգեստ, առանց շպարի է, վարսերն արձակված են։ Գեղեցկուհու որդին գիշերանոցով է։ Քնքուշ լուսանկարին կից Լուսինեն անգլերեն լեզվով գրել է․ «Առավոտ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Իտալիայում։ Լուսինեն պատկերված էր ձյունածածկ լեռների ֆոնին։ «Լեռներում ավելի լավ է»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը, որը դահուկներով սահելու համար համապասխան հագուստ էր կրում։



© NEWS.am STYLE