Ուսերը բաց վերնաշապիկ, ջինսե տաբատ․ Էվա Խաչատրյանի հրապուրիչ կերպարը

23:33   29 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էվա խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակած կադրում Էվան առօրյա կերպարում է․ կրում է ուսերը բաց, ամառային, սեւ երանգի շապիկ, մոխրագույն ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացրել են կիսաերկարաճիտները։ Դերասանուհին վարսերը հավաքել է, վառ շրթներկ ընտրել։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Էվան շքեղ զգեստ էր կրում որը բաց էր ուսերի հատվածում։ Էվան գեղեցիկ սանրվածք էր ընտրել ու վառ շպար. կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ Դերասանուհին խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ականջօղեր եւ թեւնոնցեր։



© NEWS.am STYLE