System of a Down խմբից Ջոն Դոլմայանը նոր ձայնասկավառակ է թողարկել․ Սիրուշոն հիանալի ռոք է երգում

10:33   1 մարտի, 2020

Հայտնի երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր երգը, որը տեղ է գտել System of a Down հայտնի ռոք խմբի թմբկահար Ջոն Դալմայանի նոր ձայնասկավառակում։

«Եւ այսպես, թողարկվել է աշխարհի ամենահզոր թմբկահարներից մեկի՝ Ջոն Դոլմայանի հետ նոր երգը։ Ռոք», - այսպես է Սիրուշոն մեկնաբանել ձայնագրությունը՝ հրապարակելով այն Instagram-ի իր էջում։

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

Նա հայտնել է, որ Դոլմայանն այս ձայնասկավառակի վրա շատ երկար է աշխատել։ Երգչուհի շատ ուրախ է, որ նրան հրավիրել են մասնակցել այդ գործընթացում։

«Հրաշք աղջիկ, իմ շատ սիրելի Սիրուշո», «Ուրիշ Սիրուշո», «Իմ ռոք աստղ», «Ինձ իսկապես շատ է դուր գալիս։ Շնորհավորում եմ», «Հրաշալի ու նորովի աշխատանք», «Հպարտանում եմ քեզնով»։



© NEWS.am STYLE