«Շնորհավոր գարնան առաջին օրը»․ Լիլուն համարձակ բացվածքով տոպով եւ կիսաշրջազգեստով

15:41   1 մարտի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բեմական կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կրում է սեւ հանդերձանք․ համարձակ բացվածքով տոպ, կիսաշրջազգեստ։ Նրա վարսերն արձակված են, ընտրել է վառ շպար։ Երգչուհու գայթակղիչ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ոսկյա ականջօղներ, մանյակ։ Կադրին կից Լիլուն գրել է․ «Շնորհավոր գարնան առաջին օրը»։ Մեկնաբանությունների հատվածում երկրպագուներն ու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան եւ շնորհավորել գարնան առաջին օրվա կապակցությամբ։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված երգչուհին ներկայացել էր առանց շպարի, ինչն էլ գնահատել էին նրա հետեւորդներն ու բազում մեկնաբանություններ կատարել։  «Նուրբ եւ հաճելի», «Նրբություն», «Բնական գեղեցկություն», «15 տարեկան», «Ինչ նուրբ ես», - գրել էին նրանք։



© NEWS.am STYLE