Ուլտրակարճ կիսատաբատ, շապիկ․ Աննա Գրիգորյանի ամառային կերպարը

23:39   1 մարտի, 2020

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում դերասանուհին ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է կարմիր շապիկ, ուլտրակարճ կիսատաբատ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Ծովափնյա կադրին կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննա Գրիգորյանը ներկայացել էր քնքուշ ու նուրբ կերպարում։ Նա կրում էր բալագույն, երկարափեշ կիսաշրջազգեստ, կոշակներն արձակած վերնաշապիկ։ Աննան առանց շպարի էր, վարսերն արձակված էին։



© NEWS.am STYLE