Համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ․ Շպռոտի գայթակղիչ կերպարը

12:41   2 մարտի, 2020

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Շպռոտը կրում է սեւ երանգի, կաշվե, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, ամառային, գունավոր, թեթեւ շապիկ։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։ «Շքեղ», «Հիասքանչ», «Սեքսուալ», «Ոսկի ես, ոսկի։ Շատ գեղեցիկ ու քնքուշ», - գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակած տեսանյութում Շպռոտը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Շպռոտը կրում էր սպորտային հագուստ․ ճերմակ, լայն տաբատ, նարնջագույն շապիկ։ Նա ձեռքերով բարձրացրել էր շապիկը, այդ կերպ մերկացրել որովայնը։ Կադրերում երեւում էր նաեւ նրա դաջվածքը։ Հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լեզվով գրել էր․ «Ճամպրուկային տրամադրություն»։



© NEWS.am STYLE