13:17 2 մարտի, 2020Մարտաֆիլմի նկարահանող խումբը Իտալիայում ենթարկվել է սահմանափակող հակահամաճարակային միջոցառումների համալիրի:
«Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմի աստղ Թոմ Քրուզը կարանտինի մեջ է հայտնվել կորոնավիրուսի պատճառով, որի բռնկումը հայտնաբերվել է Իտալիայում, հաղորդում է The Jerusalem Post-ը: Նշվում է, որ մարտաֆիլմի նկարահանող խումբը սահմանափակող հակահամաճարակային միջոցառումների համալիր է ենթարկվել Gritti Palace շքեղ հյուրանոցում:

Ներկայումս Վենետիկում աշխատանքներ են տարվում դետեկտիվ թրիլլերի յոթերորդ մասի վրա։ Թոմ Քրուզը նկարահանման հրապարակ է ժամանել դեռ փետրվարի 20-ին, իսկ դրանք պետք է սկսվեին մարտի 2-ին։ Այժմ, գործընթացի սկիզբը, պարբերականի տվյալներով, հետաձգվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Առաքելությունն անիրագործելի է-7» ֆիլմի նկարահանումները խափանվել են կորոնավիրուսի պատճառով:
Աղբյուրը՝ People Talk