«Գրավիչ»․ Հասմիկ Խոջյանի լողափնյա լուսանկարը

11:46   2 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է լողափին։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ամառային կերպարում է։ Նա կրում է դեղին երանգի, դեկոլտեի հատվածում բացվածքով, երկարափեշ ամառային զգեստ։ Լուսանկարում Հասմիկը պառկած է ավազների մեջ, ձեռքն ուղղել է դեպի վեր։ Նրա վարսերն արձակված են, նա մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Հասմիկը գրառում չի կատարել։ Իսկ նրա հետեւորդները մեկնաբանությունների հատվածում բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գրավիչ», «Գեղեցկուհի», «Սիրուն», «Հեքիաթային», «Հմայիչ», «Գերող»։

Օրեր առաջ հրապարակված կադրում դերասանուհին ամառային կերպարում էր։ Նա կրում էր բալագույն, զոլավոր կոմբինեզոն։ Հրապարակմանը կից Հասմիկ դիմելով հետեւորդներին՝ գրել էր․

 «Ո՞ր գերբնական ուժը կցանկանայիր ունենալ՝

〽️1.թռչել

〽️2.անտեսանելի լինել

〽️3.մարդկաց մտքերը կարդալ

Հ.Գ. ամբողջովին ավազ էի ահավոր էր»։



© NEWS.am STYLE