«Նուրբ եւ էլեգանտ»․ Մերի Հակոբյանի նոր լուսանկարը

13:43   2 մարտի, 2020

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Դերասանուհին կրում է վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Նրա վարսերն արձակված են, ընտրել է մեղմ շպար։ Մերիի կերպարն ամբողջացնում է փոքրիկ, ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, սակայն երկրպագուները բավականին ակտիվ են գտնվել՝ գրելով․ «Նուրբ եւ էլեգանտ»,«Սիրուն»։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Մերին խորը դեկոլտեով, կարմիր բլուզ էր կրում։ Կադրում Մերիի վարսերն արձակված էին, նա նուրբ շպար էր ընտրել։ Հրապարակմանը կից Մերին մեկնաբանություն չէր կատարել, սակայն երկրպագուները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Հիասքանչ», «Շատ սիրուն»:



© NEWS.am STYLE