Հմայիչ Անժելա Կանսուզյանը հուզել է ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին եւ անցել հաջորդ փուլ

11:19   2 մարտի, 2020

Աբխազիայից հայուհի Անժելա Կանսուզյանը նվաճել է «Ուկրաինայի ձայնը» շոուի ժյուրիի անդամների սրտերը: Կույր լսումների փուլում Cocaine երգի նրա զգացմունքային կատարումը հուղել է Թինա Կարոլին։

Սակայն դեպի Անժելան շրջվեց միայն Դան Բալանը, որը ձգեց մինչեւ վերջ, իսկ հետո հանկարծ, երբ երաժշտությունն ավարտվեց, սեղմեց կոճակը, ինչը շոկ առաջացրեց աբխազական Պշոպ գյուղից ժամանաց 23-ամյա Անժելայի մոտ։  Նա, ըստ ամենայնի, արդեն տրամադրված էր պարտության։

Ժյուրիի անդամները խոսեցին Անժելայի հետ եւ հաճոյախոսություններ արեցին։ «Ինչ գեղեցիկ եք», - ասաց Թինա Կարոլը: Նա հետաքրքրվեց, թե որքան երկար է աղջիկը հասել Ուկրաինա եւ վերջում ասաց․ «Բարի գալուստ ընտանիք»։



© NEWS.am STYLE