Փարիզի Նորաձեւության շաբաթում Քանյե Ուեսթն ու նրա երաժիշտներն ասել են. «Ոչ կորոնավիրուսին» (ֆոտո/վիդեո)

12:17   2 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով մտավախություններին հակառակ՝ Փարիզում նորաձեւության շաբաթն այնուամենայնիվ կայացել է եւ ինչպես գրում են արեւմտյան ԶԼՄ-ները, ամենահետաքրքիր մասը դարձել է Քանյե Ուեսթի կիրակնօրյա ծառայությունը, որը կայացել է Bouffes du Nord-ում:

Sunday Service Choir-ի երաժիշտներին լսելու են եկել նորաձեւության աշխարհի ամենակարեւոր մարդիկ: Ավետարանական երգչախմբի բոլոր անդամները հագել են Քանյե - Yeezy բրենդի իրերը։  Ակնհայտ է, որ Քանյե Ուեսթը սիրում է անսպասելի հայտնվել, քանի որ միջոցառման բոլոր հրավերները էլեկտրոնային փոստով ուղարկվել են մեկնարկից 24 ժամ առաջ:

Միջոցառումը հեռարձակվել է ամբողջ աշխարհում եւ, ինչպես գրում է Vogue-ը, մշակութային իրադարձություն է դարձել։  Հանդիսատեսը ձայնակցում էր, պարում երաժիշտների հետ։  Իսկ Soul II soul Keep on Movin' եւ That’s How The Good Lord Works  կոմպոզիցիաները շատերին արցունքների են հասցրել։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանի համար Փարիզ ճանապարհորդությունը երկրորդն էր այն բանից հետո, երբ 2016 թվականին ռեալիթի-շոուի աստղին կողոպտել էին Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Ինչպես գրում է The Independent-ը, կիրակնօրյա ծառայությունը թարմ օդի իսկական շունչ է դարձել եւ պաշտպանել է Փարիզում նորաձեւության շաբաթվա ընդհանուր կենսահաստատ տրամադրվածությունը:



© NEWS.am STYLE