«Չվախեցա ցանկանալ ավելին տիեզերքից». մոդել Լիլիթ Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը, ընտրված կերպարն ու երազանքները (ֆոտո)

14:05   2 մարտի, 2020

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը փետրվարի 26-ին նշել է ծննդյան տարեդարձը: Գյումրեցի մոդելը, որը նաեւ միջազգային մի շարք գեղեցկության մրցույթների մասնակից եւ դափնեկիր է, օրը սկսել է բավական հետաքրքիր. սկզբում գործի բերումով տարեդարձը նշել է Երեւանում, այնուհետեւ` շարունակել Գյումրիում:

Իր տոնական խնջույքի լուսանկարները Լիլիթը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել օրվա մյուս մանրամասները:

«Օրս սկսվել է Երեւանում: Կեսգիշերին ինձ առաջինը զանգահարել են ծնողներս, հետո` եղբայրս Բրյուսելից, այնուհետեւ` ընկերներս ու շատ հարազատ մարդիկ: Հետաքրքիր ու հաճելի էր այդքան բարեմաղթանք լսելը. դրանք ապրելու ուժ են տալիս, եւ հասկանում ես` որքան սիրված ես մարդկանց կողմից... Երբ օրը բացվեց, հերթով ստացա նաեւ մյուս բոլոր կարեւոր եւ անմոռանալի շնորհավորանքները»,-ուրախությամբ վերհիշեց նա:

Լիլիթը խոստովանում է` դժվար էր ծննդյան օրը երեւանյան նկարահանման հետ համատեղելը, բայց դրա արդյունքում` ավելի հետաքրքիր զգացողություններ է ունեցել.

«Շատ դժվար էր ամեն ինչ հասցնել, որովհետեւ բավական խիտ գրաֆիկ ունեի, բացի պատրաստվելուց` ունեի նաեւ շատ հետաքրքիր նկարահանում: Հասցրի իրականացնել եւ ֆոտոշարքս, եւ վերադառնալ Գյումրի` նշելու ծննդյանս օրը: Բայց այդ ընթացքում այնքան ուրախ ժամանակ եմ անցկացրել, իմ հարազատ մարդկանց շնորհիվ այս տարվա ծնունդս դարձավ առանձնահատուկ: Կարող եմ փաստել, որ դա իմ լավագույն տարեդարձն էր, ես այդ օրվա ամեն վայրկյանը վայելել եմ»:

Իր հատուկ օրվա տեսքը Լիլիթը վստահել էր ոճաբան Սարգիս Մկրտչյանին, դիզայներ Գայանե Մարտիրսյանին, վարսահարդար Ջեք Թեքեյանին եւ դիմահարդար Գոհար Ղազարյանին:

«Նրանք, իսկապես, ստացել էին հենց այն, ինչը ես պատկերացրել եմ: Նրանց ջանքերի շնորհիվ ես ինձ շատ երջանիկ էի զգում»,-ասում է գեղեցկուհին, որը հենց այդ տոնական տեսքով մեկնել է Գյումրի` խնջույքն ընտանիքի անդամների, ընկերների եւ մտերիմների հետ շարունակելու նպատակով:

«Քանի որ եղբայրս Բրյուսելում է, նա էլ տեսազանգի միջոցով է փորձել «ներկա լինել» երեկույթին: Կյանքում առաջին անգամ էր, որ նա ներկա չէր իմ ծննդյան արարողությանը, եւ դա մի փոքր դժվար էր ինձ համար»,-խոստովանում է Լիլիթը:

Ինչ վերաբերում է երազանքներին` մոդելը նշում է.

«Ես ընդհանրապես չեմ բարձրաձայնում իմ երազանքները, բայց շատ կարեւոր երազանքներ եմ պահել, որոնց համար պետք է շատ աշխատեմ: Մինչ օրս զգացել եմ, որ ճիշտ մոտեցման եւ աշխատանքի շնորհիվ ես քաղել եմ պտուղներն ու հասել իմ երազաքներին: Այո, այս տարի ոչ թե մեկ, այլ միանգամց մի քանի երազանք եմ պահել. չվախեցա ցանկանալ ավելին տիեզերքից եւ Աստծուց»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Միրզախանյանի



© NEWS.am STYLE