Մեգան Մարքլը վերադառնում է էկրան

16:16   2 մարտի, 2020

Մեգան Մարքլը մտադիր է վերսկսել դերասանուհու կարիերան. արքայազն Հարիի կինը ցանկանում է նկարահանվել բլոկբաստերում:

Սասեքսի դքսուհին արդեն պայմանագիր է կնքել Disney-ի հետ, որի համաձայն նա կհնչունավորի մուլտֆիլմերի հերոսներին, սակայն նա դեռ երազում է կինեմատոգրաֆիայի մասին:

«Մեգանը մտադիր է վերադառնալ կինո։  Նա ցանկանում է դա անել սուպերհերոսների մասին ֆիլմում դերով հանդես գալով», — դքսուհու աշխատակցուոհւ խոսքը մեջբերում է The Sun-ը։

Արքայազն Հարրիի կինը հասկանում է, որ նա որպես դերասանուհի աստղ չէ, բայց տիտրերում նրա անունն արդեն կապահովվի նախագծի հայտնիությունը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ GettyImages, Time



© NEWS.am STYLE