«Ողջույն գարուն»․ Մարինկա Խաչատրյանի հմայիչ լուսանկարը

19:34   2 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մարինկան կրում է գույնզգույն զգեստ, մեջքի ետեւում երեւում է սեւ երանգի լայնեզր գլխարկը։ Մարինկան արձակել է վարսերը, նախընտրությունը տվել նուրբ շպարին։ Նրա գրկում առկա են դեղին կակաչներ, իսկ կադրին կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Ողջույն գարուն»։  

Ամենանուրբ», «Միշտ ժպտա», «Հրաշք», «Աննման», «Սիրուն», - կադրին կից մեկնաբանությունների հատվածում գրել են դերասանուհու հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մարինկան կաշվե հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ Դերասանուհին արտահայտիչ դիմահարդարմամբ էր, իսկ կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ վզնոցը։



© NEWS.am STYLE