«Էլեգանտ»․ Անահիտ Կիրակոսյանը՝ ուսը բաց երեկոյան զգեստով

23:44   2 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դասական ու կանացի կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է ուսը բաց, սեւ երանգի, դասական զգեստ։ Նա հավաքել է վարսերը, մեղմ շպար ընտրել՝ նախապատվություն տալով բալագույն շրթներկին։ Հրապարակմանը կից Անահիտը դիմելով իր հետեւորդներին՝ գրել է․ «Բարեւ ԳԱՐՈւՆ։ 1-ինը թե 2-րդը»։ Դերասանուհու հարցմանն ակտիվ մասնակցել են երկրպագուները, որոնք մեկնաբանություների հատվածում արտահայտել են իրենց կարծիքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ամուսնու հետ էր։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Անահիտը կրում էր դեղին զգեստ, նվազագույն շպարով էր, իսկ վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել էր․ «Աստված ՍԵՐ է,ՍԵՐԸ ԱՍՏՎԱԾ...սիրուց բարձր բան չկա... Ինչքան հնարավոր է ՍԵՐ տվեք․․․»։

Լուսանկարները՝ _ @sargsyan__photography-ի



© NEWS.am STYLE