21:36 2 մարտի, 2020Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ հագուստ․ բլուզ, տաբատ, բարձրակրունկներ։ Լիան արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լիան հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Սիրեցի՞ք այս տարվա Ձմեռը։ Կարողացա՞ք վայելել»։

Օրերս հրապարակված կադրերում Լիան ջինսե տաբատ էր կրում եւ սպորտային բլուզ։ Նա սեւ գունի երկարաճիտ կոշիկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր սպորտային սեւ գլխարկը։ «Ցուրտը բավանականություն է առաջացնում, իսկ բավականությունը՝ ցուրտ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել հմայիչ դերասանուհուն. «Հիասքանչ»։