«Իմ փոքրիկ հրեշներ»․ Լեդի Գագան թողարկել է նոր տեսահոլովակ եւ սառույցով լցված լոգարանից դիմել է երկրպագուներին (վիդեո)

11:17   3 մարտի, 2020

«Stupid Love»․ այսպես է կոչվում նոր երգն ու տեսահոլովակը, որը թողարկել է Լեդի Գագան։  Նկարահանումներն անցկացվել են անապատում եւ երգչուհուն վերականգնվելու համար անսովոր ընթացակարգ է անհրաժեշտ եղել:

Արտիստուհին պառկել է սառույցով լցված լոգարանում, մազերը հավաքել է եւ աչքերին պատչեր դրել։

«Ես անապատում եմ եւ պառկած եմ սառցե լոգարանում, քանի որ անչափ սիրում եմ իմ երկրպագուներին», - ասում է երգչուհին՝ բղավելով երաժշտությունից բարձր: Երկրպագուներին նա քնքշորեն անվանում է «հրեշներ», իսկ հաջորդ տեսահոլովակում նա հուզիչ կերպով դիմում է նրանց․ «Ես ուզում եմ ձեր սերը, փոքր հրեշներին։ Ընդմիշտ։ Չնայած շոգին եւ սառնամանիքին»:

Երգչուհին նաեւ տեսանյութ է հրապարակել իր նոր տեսահոլովակի դերասանների եւ պարողների հետ: Գագան կրում է վարդագույն երանգի կաշվե կոստյում․ կրծկալ եւ շորտեր:

Երկրպագուներն էլ ի պատասխան սեր ու հավատարմություն են խոստովանել Գագային։ «Թագուհի», «Մենք էլ ձեզ ենք ենք սիրում։ Շնորհակալություն ամեն ինչի համար», «Վերջապես դուք մեզ հետ եք։ Ինչ կարող է լինել ավելի լավ», «Հոլովակը սուպեր է։ Հպարտանում եմ քեզով»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրն եւ լուսանկարը- Instagram, Cosmo

Youtube-ալիքը՝ Եկատերինա Օսիպովայի 



© NEWS.am STYLE