Փարթամ բարեմասնություններ, խորը բացվածքով զգեստ․ Լիլի Մորտոյի նոր լուսանկարը

10:49   3 մարտի, 2020

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Instagram-յան էջում հրապարակված կադրում Մորտոն ներկայացել է սեղանի շուրջ նստած։ Նա կրում է համարձակ բացվածքով զգեստ։ Ընտրել է վառ շպար, վարսերն արձակված են։ Լուսանկարում Լիլիի ձեռքին մսի մեծ կտոր է։ Դերասնուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել։ Սակայն երկրպագուները գնահատել են եւ՛ նրա հումորը, եւ՛ գեղեցկությունը։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Մորտոն պատկերված էր դեղին, շքեղ ավտոմեքենայի ֆոնին։ Նա մուգ գույնի տաբատ էր կրում, շապիկ։ Լիլին հագուստը համադրել էր գունավոր սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւաին ակնոց կրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել էին Լաս Վեգասում։



© NEWS.am STYLE