«Երջանիկ»․ Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը

19:44   3 մարտի, 2020

Աննա Դովլաթյանը, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, ամուսնու հետ մեկնել է հանգստի, որտեղից էլ գեղեցիկ ու գրավիչ կադրեր է հրապարակում։

Աննան իր Instagram-ում կիսվել է նոր կադրով, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Կրում է մարմնագույն երանգի տաբատ, սվիտեր, սպիտակ սպարտային կոշիկներ։ Կերպարը գեղեցիկ համադրվել է փոքրիկ պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ Աննան արձակել է վարսերը, իսկ հրապարակմանը կից թողել #երջանիկ հեշթեգը։

Աննա Դովլաթյանը փետրվարի 24-ին նշել է ծննդյան 30-ամյակը: Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը ծննդյան երեկույթից լուսանկար էր հրապարակել հոբելյարի հետ։ Սարգիս Գրիգորյանի կինը լուսանկարը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Չկա ավելի գեղեցիկ մեկը, քան հղի կինն է. աչքերում՝ երջանկություն, սրտում՝ մաքուր սեր, իսկ ներսում՝ փոքրիկ կյանք»։



© NEWS.am STYLE