14:11 4 մարտի, 2020Երգչուհի Օլգա Բուզովան МУЗ-ТВ մրցանակաբաշխության մամուլի-նախաճաշի ժամանակ հայտնվել է բավական անսովոր՝ անիմալիստական պրինտով մինի-զգեստով: Իսկ հանդերձանքի առանձնահատկությունը նրա թեւերն էին, որոնք պատրաստված էին ձեռնոցների տեսքով։ Հագուստի ընտրության հարցում երգող հաղորդավարուհին չի վրիպել. հանրության ուշադրությունը սեւեռված էր նրա վրա, հատկապես այն բանից հետո, երբ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արման Դավլեթյարովը հայտարարել է, որ դերասանուհին կդառնա մրցանակի հաղորդավար:

Նորաձեւության քննադատներն արագ պարզել են, որ Բուզովայից «զեբր զգեստը» Vetements ֆրանսիական նորաձեւության բրենդից է, եւ նրա գինը միանգամայն ժողովրդավարական է՝ հաշվի առնելով Օլյայի կարգավիճակը՝ 50 հազար ռուբլի: Ընդ որում, 2018 թվականի ամռանը նույն հանդերձանքով ներկայացել էր սուպերմոդել Նատալյա Վոդյանովան, սակայն ընտրել է մեկ այլ գույն՝ ընձառյուծի խրինտ, այն լրացնելով կարմիր բարձրակրունկներով եւ կլատչով։

Սակայն, որքան էլ տարօրինակ է, ինտերնետ-օգտատերերը, համեմատելով Բուզովայի եւ Վոդյանովայի կերպարները, նախապատվությունը տվել են «Դոմ 2»-ի հաղորդավարին՝ որոշելով, որ նրա արտասովոր զգեստն ավելի շատ է սազում: Չնայած գտնվել են նաեւ նրանք, որոնք հայտարարել են, որ պարկեշտ կանանց նման հագուստն ընդհանրապես հակացուցված է, հաղորդում է «НеМалахов» Telegram-ալիքը։


Աղբյուրը՝ Eg