«Քաղաք, որն ինձ ոգեշնչում է»․ Սիրուշոյի երեւանյան նոր լուսանկարը

10:44   4 մարտի, 2020

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է սպորտային կերպարում։ Լուսանկարն արված է Երեւանում, ինչի մասին նա հիշատակել է գրառման մեջ։ Նա կրում է սպորտային մոխրագույն կոստյում, երկար վերարկու, սպորտային գլխարկ, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Քաղաք, որն ինձ ոգեշնչում է», ապա հավելել է #Երեւան հեշթեգը։

Ավելի վաղ հայտնի երգչուհի Սիրուշոն ներկայացրել էր իր երգը, որը տեղ է գտել System of a Down հայտնի ռոք խմբի թմբկահար Ջոն Դալմայանի նոր ձայնասկավառակում։

«Եւ այսպես, թողարկվել է աշխարհի ամենահզոր թմբկահարներից մեկի՝ Ջոն Դոլմայանի հետ նոր երգը։ Ռոք», - այսպես էր Սիրուշոն մեկնաբանել ձայնագրությունը՝ հրապարակելով այն Instagram-ի իր էջում։



© NEWS.am STYLE