Puma-յի մարզակոշիկների վրա նկատել են Հիտլերի դիմանկարը․ ընկերությանը մեղադրել են նացիզմի մեջ

12:34   4 մարտի, 2020

Եթե դուք նայում եք Storm Adrenaline մոդելին վերեւից ներքեւ, ապա կարող եք նկատել, որ սեւ գծերը հիշեցնում են թեք խոպոպ եւ կարճ բեղ։ Թե դա, այնուամենայնիվ, Նիկոլայ Գոգոլն է:

Գերմանական Puma սպորտային բրենդին մարզակոշիկների պատճառով, որոնց գունավորման մեջ նկատել են Ադոլֆ Հիտլերի դիմանկարը, մեղադրել են նացիզմի մեջ։

Խոսքը՝ 2019 թվականի աշնանային-ձմեռային հավաքածուից Storm Adrenaline մոդելի մասին է։ Սպորտային կոշիկների գուլպաները եւ լեզվակները զարդարված են սեւ գծերով, բայց եթե դրանց նայել վերեւից, ապա թվում է, որ դա Հիտլերի դեմքն է, ով ուներ թեք խոպոպ եւ կարճ բեղ։

Հնարավոր է, որ այս փաստը նման ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ բրենդի պատմությունը։ Puma ընկերության հիմնադիրը՝ Ռուդոլֆ Դասսլերն ու նրա եղբայրը՝ Ադոլֆն աջակցել են նացիստական ռեժիմն ու եղել են Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության անդամներ։ Նացիոնալ-սոցիալիստները շատ գումար էին ծախսում սպորտի վրա, եւ նրանց կողմնակիցները մեծ քանակությամբ սպորտային կոշիկների կարիք ունեին: Այդպես Դասսլերները դարձել են Հերցոգենաուրախում ամենահարուստ ընտանիքներից մեկը։

Ի դեպ, սոցիալական ցանցերի ռուսալեզու օգտատերերը Storm Adrenaline մարզակոշիկներով տեսել են ոչ միայն Հիտլերին, այլեւ Նիկոլայ Գոգոլին։ Եվ, ի դեպ, մարզակոշիկների պատկերը ռուսական դասականին մազերն ավելի նման են:

Ընկերությունն այս համեմատությունները դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել։

Աղբյուրը՝ Esquire.ru



© NEWS.am STYLE