18:39 4 մարտի, 2020Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կրում է խորը բացվածքով, ատլասե, սեւ-սպիտակ երանգի զգեստ, սեւ պիջակ։ Նա արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Շողերը հմայիչ կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցով։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե սեւ զգեստ էր կրում։ Շոումեն Գրիշա Աղախանյանի կինն այն համադրել էր հետաքրքիր զուգագուլպաների հետ։ Նա սեւ, բարձրակրունկ երկարաճիտներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել վառ շպարով. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն. «Շքեղ կին»։