«Անհավատալի գեղեցիկ կին»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը

10:43   5 մարտի, 2020

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է մոխրագույն հագուստ, իսկ կերպարն ամբողջացնում են զարդերը․ մանյակ, գլխազարդ։ Գայանեն վառ նուրբ շպարով է, ինչն ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական խոսքեր են ուղղել նրան՝ գրելով․ «Անհավատալի գեղեցիկ կին», «Գեղեցկուհի», «Աստվածուհի»։

Օրերս հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում էր կապույտ երանգի տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ։ Գայանեն արձակել էր վարսերը, առանց շպարի էր։ Նրա հայացքն ուղղված էր դեպի վեր։ Հաղորդավարոհու կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրել էր․ «Հատուկ քրոջս պահանջով»։



© NEWS.am STYLE