Երկարափեշ զգեստ, երկարաճիտներ․ Քրիստինա Եղոյանը գարնանային կերպարում

13:39   5 մարտի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։

Instagram-յան իր էջում հրապարակված կադրում դերասանուհի-երգչուհին երկարափեշ, սեւ-սպիտակ երանգների զգեստ, երկարաճիտներ։ Կերպարը գեղեցիկ համադրվել է գոտու հետ։ Քրիստինան արձակել է վարսերն ու ված շպար ընտրել։ Հրապարակմանը կից Քրիստինայի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Քրիստինան պատկերված էր ավտոմեքենայում։ Նա սպիտակ շապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ժամացույց ու վզնոցներ։



© NEWS.am STYLE