Այ սա որս է․ Ավստրալիայում տղամարդը խանութի ցուցափեղկից կարթով գողացել է Versace բրենդի զարդ (վիդեո)

16:11   5 մարտի, 2020

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում գտնվող Մելբուրն քաղաքում ոստիկանությունը փնտրում է տղամարդու, որը խանութի ցուցափեղկից գողացել է Versace-ի մանյակը: Եվ դա արել է շատ անսովոր եղանակով՝ կարթի օգնությամբ, հայտնում է տեղական 9News հեռուստաալիքը։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ցուցափեղկի մոտ կանգնած միջին տարիքի տղամարդու, որն անցք է բացել եւ այնտեղից տարբեր երկարություն ունեցող երկու կարթերով հանում է մանյակը: Այդ ամենը տեւել է մոտ երեք ժամ։ Աղդանշանային համակարգն այդպես էլ չի աշխատել։

«Դա բավականին համարձակ քայլ է։ Ես չեմ տեսել, որ ինչ-որ մեկը երբեւէ կարթաձող օգտագործի գողության համար»,-ասել է ոստիկանը, որը զբաղվում է հանցագործի որոնմամբ։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE