The Night is young, 80-ականներ ու վինիլային․ Gucci-ն թողարկել է գարուն-ամառ հավաքածուն

17:11   5 մարտի, 2020

Չնայած այն բանին, որ արշավը նվիրված է ակնոցների նոր հավաքածուին, ֆիլմի գլխավոր թեման եղել է գիշերն ու այն ամբողջ մոգությունը, որն այնտեղ տեղի է ունենում Լանա Դել Ռեյի եւ Empire of The Sun տեսահոլովակների լավագույն ավանդույթներով: Նկարահանել է Հարմոնի Կորինը՝ Ալեսանդրո Միկելեի վաղեմի ընկերը, որի հետ նրանք արդեն բազմիցս աշխատել են։ Կարճամետրաժ ֆիլմ դեռահասների մասին, որոնք ժամանակ են անցկացնում Լոս Անջելեսի վինիլային սկավառակների խանութում:

<iframe width="604" height="415" src="https://www.youtube.com/embed/a4yF_VtDEqI" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Կորինն իր հերթին, ոգեշնչվել է 80-ականներից, վինտաժային վինիլից, նվագարկիչներից, ձայներիզներից, ինչպես նաեւ VHS-տեսախցիկի նկարահանումներից, որոնցով նա մեծացել է: Հոլովակին մասնակցել են նաեւ բրենդի ընկերները։ Նրանց թվում են չինացի դերասանուհին Նի Նին եւ հարավկորեացի դերասան ու երգիչը՝ EXO Khai խմբից։

Աղբյուրը՝ Best in



© NEWS.am STYLE