«Շոփինգը սպանում է կորոնավիրուսը»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ կերպարը

20:44   5 մարտի, 2020

Հաղորդավարուհի, ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ ու ոճային կերպարը։

Instagram-ի էջում հրապարակված լուսանկարում Մադոննան կրում է կաթնագույն երանգի տոպ, բարձր գոտիով ջինսե տաբատ։ Ի դեպ այս համադրությունն էլ ավելի է ընդգծել երիտասարդ մայրիկի սլացիկ կազմվածքը։ Կերպարը ոճաբանը համադրել է բարձրակրունկների եւ նորաձեւ արեւային ակնոցի հետ։ Կադրին կից Մադոննան անդրադարձել է արդիական մի թեմայի եւ գրել․ «Շոփինգը սպանում է կորոնավիրուսը»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մադոննան կրում էր սեւ երանգի, թափանցիկ վերնաշապիկ, ճերմակ, լայն փողքերով տաբատ։  Նա մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Հրապարակմանը կից Մադոննան դիմել էր հետեւորդներին՝ գրելով․ «Կարոտե՞լ էիք ինձ»։

 

 

 

Լուսանկարները՝ arginephoto/soghoyan_photography-ի



© NEWS.am STYLE