«Երազանքների կին»․ Ջենիֆեր Լոպեսը լողափում նկարահանվել է սեքսուալ լողազգեստով

20:16   5 մարտի, 2020

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լողափում բաց տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել սեքսուալ կազմվածքը: Հոլովակը հայտնվել է նրա Instagram-ում։

Լոպեսը ցուցադրել է իր գայթակղիչ բարեմասնությունները եւ տպավորիչ դիմահարդարումը։ Ջենիֆերն արեւաին ակնոցով է, իսկ շրթունքներին բաց շագանակագույն շրթներկ է։  Կադրում երեւում է նշանադրության շքեղ մատանին, որը նվեր է Ալեքս Ռոդրիգեսից։

Дженнифер Лопес похвасталась загорелой фигурой

Երգչուհու հրապարակումը դիտել է ավելի քան վեց միլիոն մարդ։  Լոպեսի հետեւորդները հիացել են իր արտաքին տեսքով եւ հրապարամկանը կից մեկնաբանություններ են կատարել՝ գրելով․ «Հավերժ երիտասարդ եւ գեղեցիկ», «Դուք փայլում եք», «Աստված, ինչպես միշտ շքեղ եք», «Ամենագեղեցիկ կերպարն ու ժպիտը», «Երազանքների կին»։



© NEWS.am STYLE