Մոռացե՞լ են ներքնազգեստի մասին․ Քայլի Ջեններն ընկերուհու հետ՝ անկեղծ ֆոտոշարքում

12:14   6 մարտի, 2020

Քայլի Ջեններն արձակուրդն անցկացնում է Բահամյան կղզիներում։ Հանգստավայրում աստղն էրոտիկ ֆոտոշարք է կազմակերպել։ Մոդելը ներկայացել է ուլտրասեքսուալ հագուստով։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակիցը գայթակղիչ կադրեր է ցուցադրել ամերիկացի դերասանուհի Անաստասիա Կարանիկոլաուի հետ։  Ընկերուհիները ներկայացել են Jacquemus-ի թափանցիկ, մարմինն ընդգրկող զգեստներով։

Քայլին ընտրել է նուրբ վարդագույն երանգի, իսկ Անաստասիան՝ նարնջագույն։  Աղջիկները «մոռացել» են կրծկալի ու վարտիքի մասին։ Սա նրանց կերպարներն առավել անկեղծ է դարձրել։ Լուսանկարները արվել են Rosalita լյուքս Վիլայում։ Այս վայրում գիշերակացի արժեքը տասը հազար դոլար է:

Ջենները եւ Կարանիկոլաուն նկարահանվել են նաեւ օվկիանոսի ափին՝ բիկինիով եւ տպավորիչ պարեոներով: Ինստադիվները պարծեցել են փարթամ բարեմասնություններով՝ կերպարանք ընդունելով համարձակ կեցվածքներով։

Երկրպագուներին հիացրել են Ջենների եւ ընկերուհու համարձակ լուսանկարները։ «Համարձակ է», «Կրքոտ», «Իդեալական», «Քայլիի կանացի մարմինն ու մանկական դեմքը, դա այնքան գեղեցիկ է», «Մենք նման շատ կադրերի կարիք ունենք», — մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը:

Քայլի հետ միասին Բահամներում հանգստանում է նաեւ նրա ավագ քույրը՝ Քենդալ Ջենները։  Թոփ-մոդելը ցույց է տվել, թե ինչպես է բիկինիով արեւայրուք ընդունում։ Աստղը լուսանկարվել է Քայլիի հետ։  Հայտնի ազգականները երջանիկ ժպիտներով վայելում էին զբոսանավով զբոսանքը։

Ի դեպ, Հելոուինին ընկերուհիները կրկնել են Բրիթնի Սփիրսի եւ Մադոննայի հայտնի համբույրը: Ինչու՞, այնքան էլ հասկանալի չէ։  Լավ, գոնե շատ չեն տարվել...

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE