18:40 6 մարտի, 2020Երիտասարդ դերասանուհի, արդեն նաեւ բլոգեր Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ երանգի, մեջքի հատվածում հետաքրքիր բացվածքով տոպ, ծաղկավոր պրինտով կիսաշրջազգեստ։ Լիան արձակել է վարսերը, գեղեցիկ ու վառ շպար ընտրել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ հագուստ․ բլուզ, տաբատ, բարձրակրունկներ։ Լիան արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լիան հարց էր ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Սիրեցի՞ք այս տարվա Ձմեռը։ Կարողացա՞ք վայելել»։

Գլխավոր լուսանկարը՝ @tyom_akop