Առաջին անգամ առանց թագավորական «բեռի»․ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին Լոնդոնում են

14:32   6 մարտի, 2020

Անցյալ տարվա դեկտեմբերին թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո Մեգան Մարքլը որդու՝ Արչիի հետ մեկնել էր Կանադա։ Նա ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ պետք է Սուրբծննդյան արձակուրդներն անցկացներ իր հարազատների հետ եւ վերադառնար Մեծ Բրիտանիա։

Меган Маркл и принц Гарри

Ընտանեկան զույգի երկար բացակայությունից հետո Մեգանին եւ Հարրիին առաջին անգամ միասին տեսել են Լոնդոնում։ Նրանք դարձել են Լոնդոնի Endeavour Fund Awards մրցանակի հանձնման արարողության հյուրերը: Վերջին իրադարձությունների կապակցությամբ զույգի նկատմամբ ուշադրությունն ավելի էր շատացել, քան նախկինում։

Միջոցառաման համար Մարքլն ընտրել էր փիրուզագույն զգեստ եւ բարձրակրունկներ։ Նա կոկիկ հավաքել էր մազերը եւ պայծառ դիմահարդարում ընտրել՝ շեշտը դնելով շրթունքների վրա:

Меган Маркл и принц Гарри

Արքայազն Հարրին կապույտ կոստյումով եւ սպիտակ վերնաշապիկով էր: Նա խնամքով բռնել էր հովանոցը՝ ծածկելով կնոջը։ Սիրահարները ժպտում էին՝ ուղեւորվելով միջոցառմանը։  Նույնիսկ անձրեւը չի շփոթեցրել զույգին:

«Երջանիկ», «Ահա սա ես հասկանում եմ՝ սիրահարված ու ազատ», «Որքան հաճելի է նայել», «Չգիտեմ՝ ճիշտ են արել, թե ոչ, բայց այդ ժպիտները մեծ արժեք ունեն», - համացանցում գրել հետեւորդները:



© NEWS.am STYLE