20:39 6 մարտի, 2020Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով, նոր աշխատանքներով ու ձեռքբերումներով կիսվում է հետեւորդների հետ:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Դիանան գարնանային կերպարում է։ Նա կրում է Հայաստանի զինանշանի պատկերով, ճերմակ շապիկ, մուգ գույնի ջինսե բաճկոն։ Նրա վարսերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար։ Հմայիչ կադրին կից սցենարիստը մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան ծաղկային պրինտով, ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում։ Դիանան այն համադրել էր սեւ գոտու հետ։ Նա հավաքել էր մազերը, վառ բարձրակրունկներ ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Գեղեցկուհի»։