Նաստյա Կամենսկիխը զարդարել է տղամարդկանց ամսագրի շապիկը․ սեքսուալ լուսանկար

15:19   6 մարտի, 2020

Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը հանդես է գալիս NK կեղծանունով, դարձել է XXL ամսագրի գարնանային համարի հերոսուհին: Երգչուհին զարդարել է տղամարդկանց ամսագրի շապիկը, ինչպես նաեւ նկարահանվել է գայթակղիչ ֆոտոշարքում։

«XXL տղամարդկանց ամսագրի նոր համարը իսկապես գարնանային է։ Հիմնականում  ի շնորհիվ հմայիչ Նաստյա Կամենսկիխի։ Երգչուհին, որն ուկրաինական աստղերի շարքում առաջինն է դուրս եկել համաշխարհային երաժշտական շուկա եւ նվաճել Լատինական Ամերիկան, զարդարել է շապիկը», - համատեղ աշխատանքն այսպես էնկարագրել պարբերականի ներկայացուցիչները։

Ամսագրի էջերում երգչուհին ներկայացել է սեւ բոդիով, կիպ զգեստով, համարձակ դեկոլտեով բլուզով եւ այլ սեքսուալ կերպարներով:

«Գարունը՝ ամենատարբեր տրամադրություններ են։  XXL ամսագրի համար իմ նոր ֆոտոշարքում դուք կտեսնեք տրամադրությունների այդ վառ գունապնակը», - մեկնաբանել է երգչուհին։



© NEWS.am STYLE