«Գեղեցկուհի»․ Իրինա Այվազյանը՝ նուրբ կերպարում

23:44   6 մարտի, 2020

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալից հայտնի երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցում բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, այլեւ իր նախասիրություններով,  հետաքրքիր կերպարներով, հանգստի ժամանակ արված կադրերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա առանց շպարի է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Տիկնիկ», «Քնքշություն», «Նրբություն», «Սիրուն», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին սուր բացվածքով սվիտերով էր, վարսերն արձակված էին։ Նա շպարված չէր։ Հրապարակմանը կից Իրինան մեկնաբանություն չէր թողել, սակայն երկրպագուները գրել էին․ «Տիկնիկ», «Ինչպիսի գեղեցկություն», «Գեղեցիկ սանրվածք», «Սիրուն»։



© NEWS.am STYLE