«Կատարյալ» Ռատակովսկին գովազդել է իր ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուն

10:17   7 մարտի, 2020

Էմիլի Ռատակովսկին ներքնազգեստով սադրիչ ֆոտոշարք է կազմակերպել. 28-ամյա աստղը, ինչպես միշտ, անկեղծ ռակուրսներով է ներկայացել։

Ռատակովսկին մոդել Ջամեյի հետ ներկայացրել է Inamorata ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուն։

Աղջիկները կերպարանք են ընդունել զմրուխտագույն ժանյակավոր կրծկալով եւ վարտիքներով։ Ռատակովսկին նախընտրություն է տվել Nike ապրանքանիշի սպիտակ սպորտային կոշիկներին։ Էմիլին արձակել է շագանակագույն մազերը եւ կատարել թեթև դիմահարդարում, որն ընդգծել է նրա բնական գրավչությունը։

Աստղը երկրպագուների հետ կիսվել է նաեւ հոլովակով, որում կրկին ու կրկին սեքսուալ կերպարում է։  Մոդելը հոլովակում կրում է սեփական ապրաքանիշի կորալ երանգի ներքնազգեստ, որն ի դեպ, նույնպես նոր հավաքածուից է։  Կադրում աստղը ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը, գեղեցիկ բարեմասնությունները։

Երկրպագուները հիացել են Էմիլիի կերպարներով։ «Ինչպես է քեզ հաջողվում այդքան կատարյալ լինել, փոքրիկը», «Սեքսուալ է այնքան, որքան հնարավոր է», «Պարզապես կատարելություն», «Ֆանտաստիկ մարմին», - մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը:

Աղբյուրն ու լուսանկարները՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE