«Անթերի»․ Իննա Խոջամիրյանի կրքոտ կերպարը

11:48   7 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, ներկայացել է կրքոտ կերպարում։

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է գեղեցիկ ներքնազգեստ, տաբատ, պիջակ։ Իննայի կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Դերասանուհին, ով թողարկել է նաեւ ներքնազգեստի իր բրենդը, արձակել է վարսերն ու բնական շպար ընտրել։ Դերասանուհին հրապարակմանը կից անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Դու ծնվել ես, որ լինես իրական, այլ ոչ թե անթերի»։ «Անթերի», «Տաղանդավոր», «Սիրուն», «Տարբերվող», «Կրքոտ», «Աննման», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են Իննայի երկրպագուները։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իննան անդրադառնալով ներքնազգեստների հավաքածու ստեղծելու գաղափարին նշել է, որ մեկ տարուց ավել է, ինչ մտածում էր որեւէ նորությամբ հանդես գալու մասին.

«Ինչ գաղափար ասես՝ չի անցել մտքովս` խանութ, գեղեցկության սրահ, փափուկ խաղալիքներ, ատելյե, մանկական զարգացման կենտրոն: Սակայն շատ ուզում էի անկախ մասշտաբից՝ այնպիսի նոր գործ սկսել, որն ինձ անձնապես կհետաքրքրեր ու տեղ կտար ստեղծագործելու, չոր բիզնեսն իմը չէ` համենայն դեպս առայժմ: Ներքնազգեստի բրենդ ստեղծելը չափազանց սպոնտան գաղափար էր, սպոնտան` ոչ գործնական պայմաններում»։



© NEWS.am STYLE