«Ես վստահ եմ՝ այսօր մենք ենք մեր կյանքի տերը, մենք ենք կերտում մեր ճակատագիրը» ․ Լիլիթ Բասյանը ցուցադրել է շքեղ մեքենան

12:53   7 մարտի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրում Լիլիթը նստած է իր շքեղ մեքենան։ Նա կրում է գարնանային հանդերձանք եւ սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Ես վստահ եմ՝ այսօր մենք ենք մեր կյանքի տերը, մենք ենք կերտում մեր ճակատագիրը։ Մենք կարող ենք հաղթահարել մեր առջև եղած բարդ ճանապարհները և խնդիրները, քանի դեռ մենք հավատում ենք ինքներս մեզ, չենք դադարում գնալ դեպի հաղթանակ, ճակատագիրը միշտ մեր կողմից կլինի»։

Ավելի վաղ տեղադրված կադրում Լիլիթը նստած էր մեծ, խաղալիք արջուկի կողքին։ Նա սեւ սվիտեր էր կրում, նույն երանգի պատառոտված ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին ձմռային կիսաերկարաճիտները։ Սննդաբանի վարսերն արձակված էին, նա մեղմ շպարով էր։ «Հաճելի հանգստյան օրեր բոլորին», - հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE