«Ինչպես միշտ անկրկնելի»․ Մայա Պողոսյանը ներկայացել է կազմվածքն ընդգծող կարճ զգեստով

21:40   7 մարտի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Instagram-ում հրապարակված հերթական լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի, կազմվածքն ընդգծող զգեստ, բարձրակրունկներ։ Մայան գեղեցիկ վարսահարդարմամբ է, դիմահարդարման մեջ շեշտը դրել է աչքերի վրա։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ականջօղեր, ժամացույց, ապարանջան։ «Գեղեցկուհի», «Ինչպես միշտ անկրկնելի», «Ամենագեղեցիկ», «Հրաշք», - լուսանկարներին կից իրենց հիացմունքն են արտահայտել նրա հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանն ու ամուսինը կերպարանք էին ընդունել ձյունածածկ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Կրում էին ձմեռային հանդերձանք։ Մայան կրում էր վարդագույն բաճկոն, սեւ տաբատ եւ շապիկ, կերպարն ամբողջացրել էին ձմեռային երկարաճիտները։ Կադրին կից Մայա Պողոսյանը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE