Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի սիրառատ լուսանկարը

18:44   7 մարտի, 2020

Աննա Դովլաթյանը, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։

Instagram-ում հրապարակված կադրում ամուսինները, որոնք սպասում են իրենց առաջնեկին, մեղմ գրկախառնված են։ Դավիթը սիրահարված աչքերով նայում է կնոջը։ Ամուսինների սիրառատ հրապարակմանը կից Աննան շնորհավորելով ամուսնու տարեդարձը՝ գրել է․ «Ամենաբարի,հոգատար ու հավատարիմ սրտիդ համար եմ քեզ սիրում։ Շնորհակալ եմ....»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կրում էր մարմնագույն երանգի տաբատ, սվիտեր, սպիտակ սպարտային կոշիկներ։ Կերպարը գեղեցիկ համադրվել էր փոքրիկ պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ Աննան արձակել էր վարսերը, իսկ հրապարակմանը կից թողել #երջանիկ հեշթեգը։



© NEWS.am STYLE