Վառ շպար, հրապուրիչ կեցվածք․ Եվա Բաղդասարյանի լուսանկարը

11:33   8 մարտի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին վառ դիմահարդարմամբ է․ ընդգծված աչքեր, այտոսկրեր, մեղմ երանգի շրթունքներ, վարսերն արձակված են։  Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ  հրապարակված լուսանկարում Եվա Բաղդասարյան կրում էր սեւ գույնի կաշվե կիսաշրջազգեստ, բալագույն բլուզ, կաշվե բաճկոն։ Եվայի վարսերն արձակված էին, նախընտրել էր վառ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները շռայլորեն հաճոյախոսություններ էին ուղղել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Անկրկնելի», «Հրաշք»։

Լուսանկարը՝ @arginephoto-ի



© NEWS.am STYLE