Մկրտիչ Արզումանյանի յուրօրինակ շնորհավորանքը՝ կանանց տոնի առթիվ

23:13   8 մարտի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որին կից շնորհավորել է կանանց տոնը՝ Մարտի 8-ը։ Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Էս բարի եւ կամեցող դեմքով շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկների, մայրերի, քույրերի, տատիկների, հարսների, սկեսուրների, քեռակինների, քենիների, տալերի եւ ինչու չէ նաեւ տեգրոջ կանանց Մարտի 8-ը։ Միշտ ուրախ լինեք, սիրելիներս»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարին կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Ոչինչ չի կարող այդքան ուրախացնել, որքան փետրվար ամսվա գազի ցուցմունքը»։ Սիրված դերասանի հետեւորդներն անմիջապես արձագանքել են, իսկ նրանցից մեկը գրել է․ «Օգոստոս ամսվա ցուցմունքից ավելի ես ուրախանում»։



© NEWS.am STYLE