10:01 9 մարտի, 2020Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ բլուզ է կրում ու արձակել է մազերը։ Նա վառ գույթի շրթներկ է ընտրել, իսկ ձեռքին ծաղիկների փունջ է։ «Նա գիտի, որ ես սիրում եմ»,- լուսանկարն անգլերենով մակագրել է Էմմին՝ օգտագործելով «յասաման» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը վանդակավոր զգեստ էր կրում։ Որպես սանրվածք՝ նա հյուսքեր էր ընտրել, ինչպես նաեւ գունավոր գլխազարդ։ Կերպարն ամբողջացրել էին թեւնոցները։ Մեկնաբանությունների հատվածում Էմմին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «առանց դիմահարդարման»։