«Պայծառ աղջիկ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

13:41   9 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածքով է ու արտահայտիչ շպարով։ Մարինկայի ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ է։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն։ «Գեղեցկուհի», «պայծառ աղջիկ»,- գրել են օգտատերերը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մարինկան գույնզգույն զգեստ էր կրում, մեջքի ետեւում երեւում էր սեւ երանգի լայնեզր գլխարկը։ Մարինկան արձակել էր վարսերը, նախընտրությունը տվել նուրբ շպարին։ Նրա ձեռքում դեղին կակաչներ էին, իսկ կադրին կից դերասանուհին անգլերենով գրել էր․ «Ողջույն գարուն»։  



© NEWS.am STYLE