Յանա Ռուդկովսկայան գտնվում է կարանտինում եւ չեղարկել է երեկույթը հոբելյանի առիթով

22:21   9 մարտի, 2020

Հեռուստահաղորդավարուհի եւ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան առողջական խնդիրների պատճառով կարանտինում է։ Այդ մասին նա հայտնել է Telegram-ի իր «Голубь Мира» ալիքում։

Տանը ստիպված մնալը խափանել է Յանայի բոլոր ծրագրերը, որը նախատեսում էր մասշտաբային նշել հոբելյանը։ Ռուդկովսկայայի ծնունդը հունվարի երկուսին է, սակայն ամանորյա տոների շրջանում դժվար է հավաքել հյուրերին, այդ պատճառով նա հանդիսությունը տեղափոխել է մինչեւ գարուն։

Картинки по запросу

«Ահա եւ վարձը Փարիզ մեկնելու համար։ Զգում եմ, որ ինձ իմ կամելիաներով դիմակով աչքով են տվել այնպես, որ 14-օրյա կարանտինում եմ։ Հոբելյանի նշումը, որին պատրաստվում էի գրեթե կես տարի, ստիպված եմ մարտի 11-ից տեղափոխել 24-ին։ Միայն պատկերացրեք, թե ինչ է արժեցել դա ինձ համար տոնից չորս օր առաջ։ Հանգիստը եւս չեղարկել են»,- գրել է պրոդյուսերը։

Картинки по запросу

Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները Յանային առողջություն են մաղթել եւ նշել, որ եթե ախտանշանները չեն արտահայտվել առաջին մի քանի օրվա ընթացքում, նշանակում է՝ կորոնավիրուս չէ։



© NEWS.am STYLE