Ջարեդ Լետոն հազիվ է փրկվել ժայռ մագլցելու ընթացքում

18:49   9 մարտի, 2020

Դերասան եւ երաժիշտ Ջարեդ Լետոյի կյանքը հազիվ թե չի կտրվել ճոպանի հետ, երբ նա փորձում էր Նեւադա նահանգում գրավել Red Rock ժայռը։ Այդ մասին դերասանը հայտնել է Instagram-ի էջում։

Картинки по запросу

«Չեմ ցանկանում ավելի դրամատիկ ներկայացնել, բայց այսօր ես հազիվ եմ փրկվել»,- գրել է Լետոն։ Երաժիշտը պատմել է, որ այն պահին, երբ գտնվել է մոտ 600 ֆունտ (գրեթե 183 մետր) բարձրության վրա, նրա անվտանգությունն ապահվող պարանը սկսել է կտրել սուր քարը։

Джаред Лето рассказал, как чуть не погиб

«Հիշում եմ՝ ինչպես էի ներքեւ նայում՝ հողին։ Տարօրինակ պահ էր՝ ավելի քիչ վախ, ավելի շատ իրականության գիտակցում եւ մելամաղձության նոտա։ Ադրենալինը հայտնվեց, երբ վերադարձա ժայռ։ Բայց մենք վերապրեցինք այդ ամենն ու ողջ մնացինք։ Մի խոսքով՝ բավական ուրախ էր։ Մենք շարունակել ենք մագլցել ժայռը նաեւ գիշերը»,- ասել է դերասանը։

Բարեբախտաբար, Ջարեդին ամեն դեպքում հաջողվել է գրավել ժայռը եւ ողջ մնալ։



© NEWS.am STYLE