«Առջեւում գարուն է». Դիանա Գրիգորյանի հմայիչ կերպարը

15:08   9 մարտի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան ջինսե բաճկոն է կրում եւ գունավոր շարֆ։ Նա արձակել է մազերը, վառ շպար ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Առջեւում գարուն է»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան գարնանային կերպարում էր։ Նա կրում էր Հայաստանի զինանշանի պատկերով, ճերմակ շապիկ, մուգ գույնի ջինսե բաճկոն։ Նրա վարսերն արձակված էին, նա նախընտրել էր նվազագույն շպար։ Հմայիչ կադրին կից սցենարիստը մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE