Օրվա թիվը. որքան է արժեցել Բրուքլին Բեքհեմի ծննդյան տոնը

20:19   9 մարտի, 2020

Բեքհեմներ զույգի ավագ որդին՝ Բրուքլինը, ծննդյան օրը՝ 21-ամյակը, նշել է Քոթսուոլդս ընտանեկան կեցավայրում։ Նա շքեղ երեկույթ է կազմակերպել, որը նրա ծնողների համար կլորիկ գումար է արժեցել. The Mirror-ի տեղեկություններով՝ ավելի քան 100000 ֆունտ ստերլինգ (մոտ 62 մլն դրամ)։

Միջոցառման ամենաթանկարժեք մասը ռեփեր Stormzy-ի մասնավոր համերգն էր։ «Քո հայրը լեգենդար է, քո ընտանիքը լեգենդար է, եկեք այս տոնը լենգենդար դարձնենք»,- տոնի ընթացքում հանրությանը դիմել է արտիստը։

View this post on Instagram

A post shared by bb (@brooklynbeckham) on

Հրավիրվածների ցանկում են եղել Էլթոն Ջոնը, Կարա Դելեւինը, Գայ Ռիչին  եւ Գորդոն Ռամզիի ընտանիքը։ Իսկ Բրուքլինի ընկերուհին՝ Նիկոլա Պելտցը, նրանից ոչ մի քայլ այն կողմ չի գնացել (կամ էլ Բրուքլինը նրանից)։

Աղբյուրը՝ Peolpetalk



© NEWS.am STYLE