«Կասկածներս հանեցի ու փռեցի երեւանյան արևի տակ. վիրուսի պես մի բան են, թե չափավոր եղան, ավելի կառողջացնեն, թե չափն անցան` ներսից քեզ կուտեն ու կվերջանաս»․ Նազենի Հովհաննիսյան

12:43   10 մարտի, 2020

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում գտնվում է երեւանյան սրճարաններից մեկում։ Նա կրում է ոճային հագուստ․ կիսաշրջազգեստ, սվիտեր, վերարկու եւ երկարաճիտներ։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու շարֆը։ Հրապարակմանը կից Նազենին գրել է․ «Կասկածներս հանեցի ու փռեցի Երևանյան արևի տակ. վիրուսի պես մի բան են, թե չափավոր եղան, հակամարմիններ կձևավորեն, ավելի կառողջացնեն, թե չափն անցան` ներսից քեզ կուտեն ու կվերջանաս, ամբողջ «մեխանիզմդ» կփչանա ու կկոտրվի: Կոտրողներ շատ կան էս աշխարհում, բայց նորոգողը մենք` ինքներս ենք միայն: Մենք մեզ նորոգեցինք` ուրիշին էլ կօգնենք, թե ոչ` ոչ:

Երևանյան արևի տակ կասկածներս չորացան, անցան ու գնացին: Իմ Արևն ինձ հետ է միշտ:

Ու բոլորովին էլ կապ չունի` որքան հեռու է Արևը, նա միևնույնն է իմն է, իսկականն է ու Երևանինը:(ՆՀ) Հատված իմ ապագա գրքից»։



© NEWS.am STYLE